Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Կառավարությունը նախատեսում է մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունը դարձնել անվճար

Կառավարությունը նախատեսում է մինչև 18 տարեկան քաղաքացիների բուժօգնությունը դարձնել անվճար
27.06.2019 | 23:23

Կառավարության նիստում առաջարկվել է պետբյուջեի եկամուտների ավելացման հաշվին իրականացնել առողջապահության ոլորտի մի շարք ծրագրերի ընդլայնում, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ծառայություններից օգտվող շահառուների խմբի ավելացում, մատուցվող ծառայությունների գների համահարթեցում: «Երեխաների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրում նախատեսվում է 0-18 տարեկան քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակում, ինչպես նաև փոխհատուցել մինչև տարեվերջ կանխատեսվող դեֆիցիտը` ընդհանուր առմամբ ծրագրին ուղղելով 1,750.0 մլն դրամ: Մինչ այժմ այդ իրավունքից օգտվում էին 0-7 տարեկան, հաշմանդամություն ունեցող, առանց ծնողական խնամքի մնացած, հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների, մինչև 18 տարեկան դիսպանսեր հսկողության տակ գտնվող, միածնող, 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային տարիքի և բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաները:


Փոփոխության արդյունքում մինչև 18 տարեկան շահառուների քանակն ավելանում է մոտ 200,000 անձով:
Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ փոփոխությունները հնարավոր են դարձել պետբյուջե 62 մլրդ դրամ հավելյալ մուտքերի շնորհիվ: «Դրա մասին, Դուք՝ պարոն վարչապետ, բազմիցս հայտարարել եք, և որի մի զգալի մասը փաստացի ուղղվելու է սոցիալապես կարևոր ոլորտներից մեկին՝ առողջապահությանը»,-նշել է փոխնախարարը և հավելել, որ այդ նպատակի համար մինչև տարեվերջ նախատեսվում է ծախսել 12 մլրդ դրամ:

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ

: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am